Չինաստանը պետք է ավելի շատ բան առաջարկի բանակցությունների ժամանակ․ Թրամփ

20:19   16 Մայիս 2018    265

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ չինական ZTE Corp ընկերության հետ ոչինչ չի եղել եւ Պեկինը Վաշինգթոնին պետք է ավելի շատ բան առաջարկի առեւտրային տարաձայնությունների կարգավորման համար։

«Չինական ZTE ընկերության հետ ոչինչ չի պատահել, բացի այն, որ այն խոշոր առեւտրային գործարքի մաս է կազմում։ Մենք դեռ չենք տեսել Չինաստանի պահանջները, բայց նրանք չպետք է չափազանց մեծ լինեն՝ հաշվի առնելով ԱՄՆ նախորդ վարչակազմի անհաջող բանակցությունները»,-գրել է Թրամփը իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն քիչ բան կարող է առաջարկել, քանի որ առանց այդ էլ շատ բան են տվել այս տարիների ընթացքում, իսկ Չինաստանը պետք է ավելին առաջարկի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները