Եվրոպան պետք է շնորհակալ լինի Թրամփին. Տուսկ

20:41   16 Մայիս 2018    303

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումներն օգնել են Եվրամիությանն ազատվել բոլոր պատրանքներից:

Այժմ հարկավոր է պատրաստ լինել այնպիսի սցենարների, երբ ԵՄ-ն ստիպված կլինի գործել ինքնուրույն:

«ԵՄ-ը պետք է շնորհակալ լինի Թրամփին: Նրա շնորհիվ մենք ազատվել ենք բոլոր պատրանքներից: Այժմ մենք հասկանում ենք, որ եթե մեզ օգնություն է հարկավոր՝ մենք այն կարող ենք ստանալ միայն ինքներս մեզանից»,- գրել է Տուսկը:

Նա նաև հավելել է, որ «նայելով Թրամփի վերջին որոշումներին՝ կարելի է անգամ մտածել, որ նման ընկերների հետ թշնամիներ այլևս պետք չեն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա   Թրամփ   Տուսկ  


Վերնագիրի այլ պիտակները