ԱՄՆ-ի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

20:56   16 Մայիս 2018    259

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ Վայոմինգ նահանգի Դիքսոն քաղաքի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ ու զոհեր չկան:

Նշվում է, որ զինված տղամարդը դպրոցում կրակ է բացել ոստիկանի վրա: Վերջինս նույնպես կրակել է, ինչից հետո նրան հաջողվել է բռնել հարձակվողին:

Ոստիկանության ենթադրությամբ՝ հարձակվողը միայնակ է գործել, և սպառնալիք այլևս չկա:

Հարձակումն իրականացրել է դպրոցի նախկին 19-ամյա աշակերտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները