ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել Ջինա Հասպելի թեկնածությանը

21:07   16 Մայիս 2018    274

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Ամերիկայի ձայն"-ին, ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեն հավանություն է տվել Ջինա Հասպելի թեկնածությանը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում։

Կողմ է քվեարկել 10 օրենսդիր, 5-ն էլ դեմ են եղել։

Հավանաբար արդեն հաջորդ շաբաթ Հասպելի թեկնածության հաստատումը կդրվի քվեարկության Սենատում, որտեղ հանրապետականներն ունեն աննշան մեծամասնություն։ Միաժամանակ, 5 դեմոկրատ սենատորներ արդեն հայտարարել են, որ կողմ կքվեարկեն, որպեսզի Ջինա Հասպելը դառնա ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գլխավորող առաջին կինը։

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունը սուր քննարկումների պատճառ է դարձել կապված 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ կասկածվող անձանց քննության ժամանակ կիրառված կոշտ մեթոդների հարցում նրա ունեցած դերակատարության պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սենատ   ԿՀՎ  


Վերնագիրի այլ պիտակները