Հիլարի Քլինթոնը «խայտառակում է» ԱՄՆ-ը. ԶԼՄ-ներ

21:48   16 Մայիս 2018    306

Hayatsk.info-ն հայտնում է, որ Նյու Յորքի նախկին փոխնահանգապետ Բեթսի Մաքքոուին հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016 թ. ԱՄՆ նախագահի ընտրություններում ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնը իր պահվածքով խայտառակում է Միացյալ Նահանգներին:

«Քլինթոնը գնում է երկրից երկիր, քաղաքից քաղաք, կրկին մեղադրելով մեկ այս, մեկ այն գործչին նրա համար, որ պարտվել է նախագահական մրցարշավում»,- ասել է Մաքքոուին:

Ըստ նրա՝ Հիլարի Քլինթոնը «խայտառակում է ինքն իրեն և Միացյալ Նահանգներին, երբ առաջ է քաշում նման մեղադրանքներ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիլարի-Քլինթոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները