Կապրենք, կտեսնենք․ Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին

22:21   16 Մայիս 2018    229

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հեռանկարը մշուշոտ է։

Նա նշել է, որ Վաշինթոնը հանդիպման չեղարկման մասին Փհենյանի կողմից պաշտոնական ծանուցում չի ստացել․«Ոչ մի որոշում չկա, մեզ չեն տեղեկացրել․․․Մենք ոչինչ չենք տեսել, մենք ոչինչ չենք լսել»,-նշել է նա՝ հայտարարելով, որ շարունակելու է պնդել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ։ «Կապրենք, կտեսնենք»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ կկայանա արդյոք Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները