Ցուկերբերգը կպատասխանի Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին

22:55   16 Մայիս 2018    180

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կկանգնի Եվրոպական խորհրդարանի անդամների առաջ, որ պատասխանի սոցցանցի 87 միլիոն օգտատերերի տվյալների ոչ նպատակային օգտագործման մասին հարցերին։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի խոսնակ Անտոնիո Տայանին։

Ցուկերբերգը, մասնավորապես, կհանդիպի կուսակցությունների առաջնորդների եւ քաղաքացիական ազատությունների հարցերով կոմիտեի անդամների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Մարկ-Ցուկերբերգ  


Վերնագիրի այլ պիտակները