Մելանյա Թրամփը հույս ունի առաջիկա օրերին վերադառնալ Սպիտակ տուն

09:02   17 Մայիս 2018    251

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս ունի առաջիկա օրերին վերադառնալ Սպիտակ տուն։

«Ինձ հրաշալի եմ զգում, անհամբեր սպասում եմ Սպիտակ տուն վերադառնալուն»,-գրել է նա իր Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր բարի ցանկությունների եւ աղոթքների համար, ինչպես նաեւ բժշկական կոնտրոնի աշխատակիցներին։

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ 48-ամյա Մելանյա Թրամփը երկուշաբթի երիկամների անոթների էմբոլիզացիա է անցել։ Էմբոլիզացիայի ժամանակ փակվում են անոթները, որոնք սնում են նորագոյացությունը, որ կասեցնեն դրա աճը։ Վիրահատությունն անցել էր հաջող եւ առանց բարդությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մելանյա-Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները