Google-ի աշխատակիցներ հեռանում են ի նշան Պենտագոնի հետ համագործակցության դեմ բողոքի

09:08   17 Մայիս 2018    242

Google ընկերության ավելի քան տասնյակ աշխատակիցներ հեռանում են ընկերությունից ի նշան Project Maven առաքելության շրջանակներում Պենտագոնի հետ աշխատանքի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Project Maven նախագիծը ենթադրում է Google-ի կողմից արհեստական ինտելեկտի մշակում, որը կարող է վերլուծել անօդաչուներից ստացված տվյալները եւ տարբերակել մարդկանց անշարժ օբյեկտներից։ Ընկերության աշխատակիցների խոսքով՝ այդ աշխատանքը պետք է միայն մարդը կատարի, քանի որ համակարգի ցանկացած սխալ կարող է մահացու վտանգավոր լինել։ Սրա հետ մեկտեղ, նրանք պնդում են, որ Google-ը չպետք է ռազմական տեխնոլոգիաներ ստեղծի Պենտագոնի համար։

Սա առաջին զանգվածային աշխատանքից հեռացումն է Google-ից, կապված նրա հետ, որ աշխատակիցները համաձայն չեն ընկերության քաղաքականության եւ բիզնես որոշումների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները