Բրիտանացի դպրոցականներին կզրկեն ժամացույցներից

09:16   17 Մայիս 2018    219

Մեծ Բրիտանիայում քննություն հանձնող դպրոցականներին արգելվելու է ձեռքի ժամացույց կրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հաղորդվում է, այս տարվա ամառվանից սկսած լսարաններում անհրաժեշտ է լինելու հանել ժամացույցը և դնել դիմացը՝ սեղանի վրա։ Այդպիսով քննություն ընդունողները անմիջապես կնկատեն սովորողների կասկածելի վարքը և հույս ունեն կանխել արտագրությունները։

Ներկայումս երկրում արգելված է քննության ժամանակ՝ այսպես կոչված խելացի ժամացույցներ կրել, որոնց օգնությամբ կարելի է համացանցում տեղեկություններ փնտրել։

Չի թույլատրվում նաև հեռախոսներ բերել լսարան։ Նոր սահմանափակումն ուղղված է խելացի ժամացույցների մոդելների դեմ, որոնք սովորական ժամացույցի տեսք ունեն, ինչպես նաև անազնիվ աշակերտների դեմ, ովքեր ծածկագրերը թաքցնում են ժամացույցի փոկի տակ։

Կանոնների պահպանումը հսկելու են դիտորդները. նախքան թեստի սկսվելը նրանք պարտավոր են համոզվել, որ բոլոր քննություն հանձնողներն են հանել ժամացույցները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները