Ցուկերբերգը ելույթ կունենա Եվրախորհրդարանի առջև

09:21   17 Մայիս 2018    289

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համաձայնել է հանդես գալ Եվրախորհրդարանի անդամների առջև՝ սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի գործով։

Այս մասին Twitter-ում հաղորդել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին։ Նրա խոսքերով՝ պարոն Ցուկերբերգը «Բրյուսել է ժամանելու մոտ օրերս»՝ ինչպես սպասվում է արդեն հաջորդ շաբաթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Facebook–ի հիմնադիրը հանդիպելու է ԵԽ քաղաքական խմբավորումների առաջնորդների հետ, ինչպես նաև Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի ղեկավարի և զեկուցողի հետ։

«Մեր քաղաքացիները արժանի են մանրամասն բացատրության։ Ես ողջունում եմ Մարկ Ցուկերբերգի որոշումը՝ անձամբ հանդես գալ 500 միլիոն եվրոպացիների առջև։ Սա ճիշտ քայլ է՝ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»,– ավելացրել է պարոն Տայանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները