Վրաստանը առաջընթացի ճանաչում է ցանկանում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

09:34   17 Մայիս 2018    252

Երկրի առաջընթացը ՆԱՏՕ–ին ինտեգրվելու ճանապարհին պետք է «համապատասխան ձևով» ընդունվի Բրյուսելյան գագաթնաժողովում,–մայիսի 14-ին հայտարարել են Վրաստանի իշխանության ներկայացուցիչները՝ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպումից հետո հայտարարել է, որ «Վրաստանն իրոք առաջավոր երկիր է հանդիսանում ՆԱՏՕ–ի նկատմամբ, և այդ կապակցությամբ Վրաստանի առաջընթացը պետք է արտահայտվի համապատասխան քայլերով, որոնք մեզ անդամության կբերեն»։

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ՆԱՏՕ–ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի առաջընթացի «համապատասխան ճանաչումը» «բխում է բոլոր կողմերի շահերից»։

«Մասնավորապես, խոսքը այն մասին է գնացել, թե ինչպես և ինչ ձևով պետք է դա նշվի, որպեսզի այդ որոշումը առավելագույնս մոտեցնի մեզ ՆԱՏՕ–ին անդամակցությանը, որը մեր վերջնական նպատակն է հանդիսանում»,– ասել է կառավարության ղեկավարը։

Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն նույնպես խոսել է ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ։ Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ–ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի առաջընթացը «կարձանագրվի ինչպես հարկն է»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վրաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները