Ադելը գլխավորել է երիտասարդ ամենահարուստ երաժիշտների վարկանիշային աղյուսակը

09:44   17 Մայիս 2018    423

Sunday Times պարբերականը հաշվարկել է բրիտանացի երաժիշտների եկամուտները և ամենահարուստ կատարողների տարեկան վարկանիշային աղյուսակն է կազմել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ամենա–ամենաների» ցուցակը գլխավորել է Ադելը, որի կարողությունը 190 միլիոն դոլար է գնահատվում։

Չնայած 190 միլիոն դոլարը բավական ազդեցիկ գումար է, բրիտանական երաժիշտների նախորդ սերունդներին հասնելու համար Ադելը դեռ շատ հեռու է։ Երգչուհին նույնիսկ չի հայտնվել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների տասնյակում, քանի որ տասներորդ տեղում Սթինգն է՝ 257 միլիոն դոլար կարողությամբ, իսկ առաջին տեղում Փոլ Մաքարտնին է՝ 1,1 միլիարդով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները