Ամերիկացի ուսուցիչը խեղդել է ջրարջերին աշակերտների աչքի առաջ

09:52   17 Մայիս 2018    209

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գյուղատնտեսության ուսուցիչ Դյուի Բրյութոնը երկու ջրարջ է խեղդել աշակերտների աչքի առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աշակերտներից մեկը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Բրյութոնը դասի ժամանակ ջրով լի աղբամանում սպանում կենդանիներին: Տղայի մայրը պատմել է, որ նա լաց էր լինում՝ տեսանյութը ցուցադրելիս:

Տղան պատմել է, որ ուսուցիչը որոշել է կենդանիներին սպանել այն բանից հետո, երբ նրանք կերել են դասարանի մեծացրած հավին: Դպրոցի տնօրենությունը աշխատանքից հեռացրել է ուսուցչին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները