Թրամփը հրահանգել է նոր պատժամիջոցներ մշակել ՌԴ-ի դեմ

10:03   17 Մայիս 2018    217

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին առաջարկներ պատրաստել Մոսկվայի կողմից Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի ենթադրյալ խախտման առնչությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոմպեոն պետք է աշխատի Ֆինանսների, Պաշտպանության, Առևտրի նախարարությունների, ինչպես նաև՝ Ազգային հետախուզության տնօրենի հետ:

Կոնգրեսը պահանջել է նախագահից զեկույց ներկայացնել, որտեղ պետք է լինի պայմանագրի խախտմանը հնարավոր ներգրավվածություն ունեցող ռուս պաշտոնյաների նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների ծրագիրը, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանումը և ԱՄՆ բյուջետային գնումների վերաբերյալ պայմանագրերի արգելքը:

Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին՝ խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի՝ Վաշինգտոն այցի ընթացքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները