Բողոքի ակցիա. Աշխատակիցներն ուզում են հանդիպել Ծառուկյանի հետ. Լուսանկարներ

10:47   17 Մայիս 2018    522

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր՝ մայիսի 17-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում եւ հանդիպում գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ:

Այս պահին գործարանի տնօրինությունը բանակցում է աշխատողների հետ: Տնօրինությունն առաջարկել է փակել գործարանի որոշ բլոկներ եւ դրա հաշվին բարձրացնել աշխատավարձը, սակայն աշխատողները չեն համաձայնում: Բանակցությունները շարունակվում են:

Նշենք, որ ավելի վաղ Գագիկ ծառուկյանը խոստացել էր, որ մայիսի 25-ին կհանդիպի աշխատակիցների հետ, սակայն նրանք ավելի շուտ են հանդիպում պահանջում:

Երեկ նույնպես նույն պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել գործարանի մոտ:




Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները