Քիշնևում ՆԱՏՕ-ի գրասենյակը կարող է փակվել այս տարվա վերջին․ Դոդոն

10:58   17 Մայիս 2018    311

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ այս տարվա վերջին Քիշնևում կարող է փակվել ՆԱՏՕ-ի գրասենյակը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Մոլդովայի ղեկավարը խոսել է «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում։

«Մեծ հավանականություն կա, որ այս տարվա վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ՆԱՏՕ-ի գրասենյակը կփակվի», - ասել է Դոդոնը։

Նա նշել է, որ Մոլդովայում ՆԱՏՕ-ի ակտիվությունը պայմանավորված է նրանց՝ Ռուսաստանի Դաշնության սահմաններին հնարավորինս մոտենալու ցանկությամբ, սակայն ինքը չի կարող թույլ տալ, որ իր երկիրն օգտագործվի աշխարհաքաղաքական դիմակայությունների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Դոդոն  


Վերնագիրի այլ պիտակները