Թաիլանդում բոլոր օտարերկրացիներին ՊՆ-ի տվյալների բազայում կներառեն

11:17   17 Մայիս 2018    264

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Թաիլանդի տարածքում գտնվող բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ներառյալ զբոսաշրջիկները, ազգային անվտանգության մակարդակը բարձրացնելու նախագծի շրջանակում կներառվեն Պաշտպանության նախարարության հատուկ տվյալների բազայում:

Հրատարակության համաձայն՝ հատուկ ռեսուրս ստեղծելու նախագիծը, որն օգտագործվելու է ուժայինների կողմից, դեռ չի ավարտվել: Պաշտպանության նախարարության հետ միասին դրա վրա աշխատում են թագավորության այլ նախարարություններ եւ գերատեսչություններ: Զբոսաշրջության եւ սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ սոցիալական զարգացման եւ հասարակական անվտանգության նախարարությունը արդեն ստացել են կառավարության հանձնարարականները, որպեսզի ապահովեն երկրում բնակվող օտարերկրացիների բնակավայրերի մասին տեղեկությունները, գրում է Bangkok Post-ը:

Թե ինչպես այս նորարարությունը կազդի զբոսաշրջիկների վրա, դեռ չի հաղորդվում: Օտարերկրյա քաղաքացիներն այժմ պարտավոր են իշխանություններին իրենց ներկայիս բնակության վայրի մասին տեղեկացնել: Հակառակ դեպքում նրանց տուգանքներ են սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները