ՄԱԿ. Դելին 10 տարի անց կդառնա աշխարհի խոշորագույն մեգապոլիսը

11:22   17 Մայիս 2018    289

Երկրի քաղաքների բնակչությունը 2050 թվականին կհասնի 6,7 միլիարդի, իսկ 2028 թվականին Դելին կդառնա խոշորագույն մեգապոլիս`առաջ անցնելով ներկայիս ռեկորդակիր Տոկիոյին:

Չորեքշաբթի նման կանխատեսում է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ կանխատեսման՝ 10 տարվա ընթացքում Հնդկաստանի ագլոմերացիայում, որը ներառում է Նյու Դելի մայրաքաղաքը, կբնակվի 37,2 միլիոն մարդ:

«Տոկիոն աշխարհի խոշորագույն քաղաքն է, որի ագլոմերացիայում 37 միլիոն մարդ է ապրում: Նրան հետեւում է Դելին՝ 29 միլիոն, Շանհայը` 26 միլիոն բնակիչներով, Մեխիկոն եւ Սան Պաուլոն, որոնցից յուրաքանչյուրի բնակչությունը մոտ 22 միլիոն մարդ է:

Այսօր Կահիրեում, Մումբայում, Պեկինում եւ Դաքքայում մոտ 20 միլիոն բնակիչ կա: Մինչեւ 2020 թվականը Տոկիոյի բնակչությունը կսկսի նվազել, իսկ Դելին կշարունակի աճել եւ մոտավորապես 2028 թվականին կդառնա աշխարհի ամենաբնակված քաղաքը», - նշել են ՄԱԿ-ում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհի բնակչության 55 տոկոսը ապրում է քաղաքներում` շուրջ 7,6 մլրդ դոլար: 21-րդ դարի կեսերին, երբ մոլորակի բնակչության թիվը կհասնի 9.8 մլրդ, այդ ցուցանիշը 68 տոկոսով կնվազի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները