Բիթքոինի գինն աճում է

11:28   17 Մայիս 2018    271

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հինգշաբթի առավոտյան բիթքոին կրիպտոարժույթի գինը դանդաղորեն աճում է՝ շարունակելով տատանվել շուրջ 8.3 հազար դոլարի սահմաններում՝ չնայած դրական արտաքին գործոններին:

CoinMarketCap կայքի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 8.58-ի սահմաններում բիթքոինի արժեքն աճել է 1.61 տոկոսով՝ մինչեւ 8.375 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 1.67 տոկոսով՝ մինչեւ 8.348 հազար դոլար, իսկ OKEx- ում՝ 1.76 տոկոսով՝ մինչեւ 8.345 հազար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները