Հարավկորեական գործարանում առնվազն 13 մարդ Է տուժել քլորի արտահոսից

11:32   17 Մայիս 2018    272

Հարավային Կորեայի հարավ - արեւելքում գտնվող քիմիական գործարանում առնվազն 13 մարդ Է տուժել գազային քլորի արտահոսից, պատահարի վայրում աշխատում Է տեղանքի հատուկ մշակման խումբը:

Այդ մասին, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) Ուլսան քաղաքի գործարանում: Արտահոսի պատճառը դեռեւս պարզված չԷ, մասնագետները չեն բացառում, որ դա կարող Էր տեղի ունենալ գազը պահոց վերամղելիս:

Տուժածների վիճակը գնահատվում Է՝ միջին ծանրության: Գործակալությունը նշում Է, որ քիմիական գործարանը գտնվում Է բնակավայրերից հեռու, ուստի բնակիչների թվում տուժածներ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները