ԱՄՆ-ը 15 տարում 2,8 տրլն դոլար Է ծախսել. փորձագետներ

11:54   17 Մայիս 2018    263

ԱՄՆ-ը 2002 թվականից մինչեւ 2017 ֆինանսական տարին 2,8 տրլն դոլար Է ծախսել ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում:

Այս գնահատմամբ մայիսի 16-ին հանդես Է եկել Վաշինգտոնի առաջատար «ուղեղային կենտրոններից» մեկը՝ Հենրի Սթիմսոնի կենտրոնը:

Նրա փորձագետները վերլուծություն կատարելիս հաշվի են առել ինչպես երկրի տարածքում, այնպես Էլ արտասահմանում ահաբեկչության հակազդմամբ զբաղվող ամերիկյան բոլոր գերատեսչությունների, այդ թվում՝ Պենտագոնի, Ներքին անվտանգության նախարարության եւ Պետդեպարտամենտի համապատասխան ծախսերը:

Հաշվարկվել են նաեւ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում ռազմական գործողությունների, ԱՄՆ-ի տարածք ահաբեկիչների ներթափանցում թույլ չտալու հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ երկրի տարածքում ծայրահեղականների ու նրանց հանցակիցների բացահայտման, նույն նպատակներով այլ պետությունների օգնություն ցուցաբերելու միջոցառումների հետ կապված ծախսերը:

Ինչպես նշել են հետազոտողները, այն բանից հետո, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման զինյալները ահաբեկչական գործողություններ կատարեցին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում, որոնց հետեւանքով զոհվեց 3,5 հազար մարդ, ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ մղվող պայքարում տարեկան ծախսում Էր միջինը 186,6 մլրդ դոլար: Ամենից շատ միջոցներ են ծախսվել 2008 թվականին՝ մոտավորապես 260 մլրդ դոլար, 2017 թվականին՝ 175 մլրդ դոլար:

Այդ 15 տարվա ընթացքում Պենտագոնին բաժին Է ընկել նշված ուղղությամբ կատարված բոլոր ծախսերի 60 տոկոսը՝ 1,7 տրլն դոլար, Ներքին անվտանգության նախարարությանը՝ 35 տոկոսը կամ 979 մլրդ դոլար, Պետդեպարտամենտին, որի գծով, մասնավորապես, ռազմական օգնություն Է ցուցաբերվում այլ պետությունների՝ 5 տոկոսը կամ 138 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները