Սենատի կոմիտեն հավանություն է տվել Ջինա Հասպելի թեկնածությանը

12:06   17 Մայիս 2018    274

ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեն հավանություն է տվել Ջինա Հասպելի թեկնածությանը` Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում։ Կողմ է քվեարկել 10 օրենսդիր, դեմ՝ 5-ը:

Հավանաբար, արդեն հաջորդ շաբաթ Հասպելի թեկնածության հաստատումը կդրվի քվեարկության Սենատում, որտեղ հանրապետականներն ունեն աննշան մեծամասնություն։ Միաժամանակ, 5 դեմոկրատ սենատորներ արդեն հայտարարել են, որ կողմ կքվեարկեն, որպեսզի Ջինա Հասպելը դառնա ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գլխավորող առաջին կինը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջինա-Հասպել  


Վերնագիրի այլ պիտակները