ԵՄ-ն մաքատուրքերի չեղարկման դիմաց առաջարկել է ԱՄՆ-ից ավելի շատ գազ գնել

12:36   17 Մայիս 2018    244

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին համապատասխան ենթակառուցվածքների ընդլայնմամբ առաջարկել է ԱՄՆ-ից հեղուկ գազի մատակարարումներն ավելացնել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրը:

Ի պատասխան, ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի Վաշինգթոնը եվրոպական ընկերությունների համար չեղարկի պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը:

Չորեքշաբթի Սոֆիայում տեղի ունեցած ոչ պաշտոնական ճաշի ընթացքում ԵՄ 28 անդամ երկրների ղեկավարները քննարկել են Միացյալ Նահանգների հետ առեւտրի իրավիճակը՝ Վաշինգթոնի կողմից պողպատի եւ ալյումինի վճարների ներմուծումից հետո: ԱՄՆ-ն մարտի վերջում պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր սահմանեց՝ համապատասխանաբար 25 եւ 10 տոկոս: Մի շարք երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի համար այդ մաքսատուրքերի ազդեցությունը դադարեցվել է մինչեւ հունիս: ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ այս հարցի վերաբերյալ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները