Twitter-ը կթաքցնի թրոլլների հաղորդագրությունները

12:45   17 Մայիս 2018    253

Twitter միկրոբլոգների ծառայությունը նոր ալգորիթմ է մշակել թրոլլների հաղորդագրությունները գտնելու եւ արգելափակելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում:

Թրոլլների հետ պայքարի համար մեքենայական ուսուցում կկիրառվի: Ալգորիթմները կճանաչեն «վարքագծային ազդակները»: Օրինակ եթե օգտատերը միաժամանակ բաժանորդագրվել է մի քանի էջերին, չի հաստատել իր էլեկտրոնային հասցեն կամ եթե հաճախ է հիշատակում այն օգատերերի էջերը, որոնք բաժանորդագրված չեն:

Այս տվյալների հիման վրա Twitter-ը կթաքցնի սադրիչ հաղորդագրությունները մինչ սոցցանցի օգտատերերը կհասցնեն բողոքել դրանցից, հաղորդում է «Կոմերսանտը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները