Դոնալդ Տուսկը Թրամփի քաղաքականության մասին

13:14   17 Մայիս 2018    199

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը «քմահաճ» է անվանել։

«Նույնիսկ կարելի է ասել, որ այդպիսի բարեկամների հետ հակառակորդներ պետք չեն»,-նշել է նա։

Թվարկելով Եվրոպայի առաջ կանգնած խնդիրները, սկսելով Չինաստանի ընդլայնվող իշխանությունից եւ ռուսական ռազմատենչությունից, Տուսկն ասել է․ «Այսօր մենք ականատեսն ենք նոր երեւույթի՝ ամերիկյան վարչակազմի քմահաճ համառության»։

Նրա խոսքով՝ Եվրոպան այլեւս չի կարող ապավինել Վաշինգթոնի օգնությանը բազում խնդիրներով հագեցած աշխարհում․ «Անկեղծ ասած, Եվրոպան պետք է շնորհակալ լինի նախագահ Թրամփին, որովհետեւ նրա շնորհիվ մենք ազատվեցինք պատրանքներից։ Նա ստիպեց մեզ հասկանալ, որ եթե քեզ օգնություն է պետք, ապա այն բացառապես սեփական ձեռքերումդ է»,-նշել է Տուսկը։

Խոսելով Իրանի միջուկային համաձայնագրի մասին՝ նա նշել է, որ անհրաժեշտ է միասնական եվրոպական ճակատ կազմել․ «Ես ցանկանում եմ, որ առաջնորդները հաստատեն, որ ԵՄ-ն հավատարիմ կմնա այդ գործարքին, քանի դեռ Իրանը կատարում է պարտավորությունները։ Այն եվրոպական եւ համաշխարհային անվտանգություն համար լավ գործարք է»,-ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն ամերիկյան պատժամիջոցներին դիմակայելուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Տուսկ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները