Telegram-ը դատի է տվել ամերիկյան ստարտափին Gram բրենդի պատճառով

13:35   17 Մայիս 2018    196

Պավել Դուրեվի ենթակայության տակ գտնվող Telegram Messenger Inc ընկերությունը դատի է տվել Ֆլորիդայում գործող Lantah LLC ընկերությանը՝ պահանջելով արգելել նրան օգտագործել Gram բրենդը, որի ներքո Telegram-ը նախատեսում է իր սեփական կրիպտոարժույթը թողարկել։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԲԿ»-ին, հայցը ներկայացվել է մայիսի 11–ին Քալիֆորնիայի Հյուսիսային օկրուգի դատարանում։

Հայցի մեջ նշվում է, որ չնայած Lantah-ը 2018 թվականի փետրվարին ԱՄՆ արտոնագրային գերատեսչությունում Gram բրենդի գրանցման դիմում է ներկայացրել, բայց 2017 թվականից Telegram-ը ակտիվորեն կիրառել է այդ նույն բրենդը հաճախորդներին առաջարկվող ծառայությունը ներկայացնելու համար, այդ թվում՝ Telegram-ի բլոկչեյն հարթակը՝ Telegram Open Network-ը (TON) ներկայացնելու համար, ուստի ունի առաջնահերթություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները