Մեգան Մարքլի բարեկամները համոզում են արքայազն Հարիին՝ չամուսնանալ նրա հետ

13:44   17 Մայիս 2018    193

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին, Թոմաս Մարքլը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի 73-ամյա հայրը, չի մասնակցելու դստեր հարսանեկան արարողությանը, որ տեղի է ունենալու մայիսի 19-ին՝ Վինձորյան պալատում։

Մարքլը բաժանված է Մեգանի մորից՝ Դորիայից։ Նա ապրում է Մեքսիկայում և ներկայումս գտնվում է Ռոսարիտո քաղաքի հիվանդանոցում։ Մոտ օրերս նա սրտի վիրահատության է ենթարկվելու։

Մեգանի հայրը պնդում է, որ իր սրտի նոպայի մեղավորն իր որդին է՝ Թոմաս կրտսերը։ Վերջինս բաց նամակ է հրապարակել՝ ուղղված արքայազն Հարիին, որտեղ համոզում է նրան՝ չամուսնանալ իր քրոջ հետ։

Դրան զուգահեռ, Մեգանի խորթ քույրը՝ 53-ամյա Սամանտա Գրանտը, ով ցրված սկլերոզի պատճառով գամված է հաշմանդամի սայլակին, նույնպես հարցազրույցներ է տալիս լրագրողներին։ Նա Մեգանին ամենավատ լույսի ներքո է ներկայացնում և պնդում է, որ Մեգանը չի սիրում Հարիին, այլ պարզապես ցանկանում է թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակ ստանալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեգան-Մարքլի   Հարի  


Վերնագիրի այլ պիտակները