Ամերիկացին ֆիրմային պայուսակը չի տվել զինված հանցագործին և ողջ է մնացել

12:55   17 Մայիս 2018    226

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Wood.tv»-ին, ԱՄՆ Միչիգան նահանգի Հոլանդ քաղաքում բնակվող Ջերադ Քլաթինգը իրեն կողոպտել փորձող տղամարդուն չի տվել թանկարժեք պայուսակը՝ նույնիսկ երբ նա կրակել է և սպառնացել։

Տղամարդը խոստովանել է, որ մայիսի 14-ին, երեկոյան շուրջ ժամը հինգին իրեն փորձել են կողոպտել։ Հանցագործն ատրճանակով սպառնալով՝ պահանջել է իրեն տալ պայուսակը և երեք անգամ կրակել է, սակայն ոչ Քլաթինգի ուղղությամբ։

Ամերիկացու խոսքով՝ ինքը երկար է աշխատել, որպեսզի գնի 1700 դոլար արժողությամբ Louis Vuittin ապրանքանիշի պայուսակը։ Այն իր համար մեծ նշանակություն ունի, և ինքը պատրաստ չէ յուրաքանչյուր հանցագործի պահանջով հրաժարվել դրանից։ Բացի այդ, նման դիզայնով պայուսակներ այլևս չեն արտադրում, և ինքը չէր կարողանա գնել նույնից։

Նրա կարծիքով՝ առաջին երկու կրակոցով հանցագործը ցանկացել է վախեցնել իրեն, իսկ երրորդն իրեն սպանելու նպատակ է ունեցել, սակայն երջանիկ պատահականությամբ նպատակին չի հասել։ Տղամարդը կարծում է, որ ճիշտ է վարվել և հպարտանում է իր արարքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները