Մերկելը հայտարարել է ԵՄ երկրների՝ միջուկային գործարկի շուրջ ընդհանուր դիրքորոշման մասին

14:08   17 Մայիս 2018    170

Եվրոպական միությունը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը, չնայած թերություններին, պետք է ուժի մեջ մնա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Սոֆիայում ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«ԵՄ-ում բոլորը կիսում են այն կարծիքը, որ այն անթերի չէ, սակայն մենք պետք է մնանք գործարքի մեջ եւ դրա հիման վրա բանակցենք Իրանի հետ նաեւ այլ թեմաներով, օրինակ` բալիստիկ ծրագրի շուրջ»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնի դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների վերացման եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ժամանակին կիրառված միակողմանի սահմանափակումների վերացման դիմաց: Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել հին պատժամիջոցները, այլեւ՝ նոր պատժամիջոցներ սահմանել: Միեւնույն ժամանակ, նա պնդել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են նոր համաձայնագիր կնքել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները