Վրաստանում լրագրողների համար «մեդիազորավարժություն» է անցկացվում

14:33   17 Մայիս 2018    196

Մայիսի 18-ից 24-ը Վրաստանում լրագրողների համար անցկացվելու է Noble Response 2018 զորավարժությունը:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար վարժանքներին զուգահեռ անցկացվելու է նաև Noble Partner միջազգային զորավարժությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

6 օրվա ընթացքում լրագրողները 24 ժամյա ռեժիմով մասնակցելու են մարտական և իրական պայմաններին հնարավորինս մոտ տարբեր իրավիճակների և միջադեպերի խաղարկմանը:

Վարժանքները երկու փուլով են անցկացվելու: Տեսական փուլում մասնակիցները տեղեկացվելու են հասարակական մտքի մանիպուլյացիայի, քարոզչության, ապատեղեկատվության և ռազմավարական հաղորդակցման կարևորության մասին: Գործնական մասում արվելու են պատերազմական իրավիճակներում տարբեր իրավիճակների խաղարկում և այլ «գլուխկոտրուկներ» լրագրողների համար:

Նմանատիպ զորավարժություն անցկացվում է արդեն երրորդ անգամ, սակայն առաջին անգամ է, որ այն անցկացվում է Noble Partner զորավարժության հետ զուգահեռ: Noble Partner-ին մասնակցելու են Միացյալ նահագները և ՆԱՏՕ-ի այլ անդաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները