Microsoft-ն iPad-ին մրցակից էժան պլանշետ է արտադրելու

15:10   17 Մայիս 2018    190

Microsoft ընկերությունը մտադիր է Surface բրենդի ներքո թողարկել մատչելի նոր պլանշետ, որը մրցակից կդառնա iPad-ին:

Նախատեսվում է, որ արժեքը չի գերազանցի 400 դոլարը: Այն կունենա 10 դյույմ անկյունագծով էկրան, USB-C մուտք, նաև կլինի կլորացված անկյուններով:

Սարքի ամբողջական նկարագիրը հասանելի կլինի տարվա երկրորդ կեսին:

Նոր պլանշետի համար կենտրոնական և գրաֆիկական չիպեր է տրամադրելու Intel-ը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft-iPad  


Վերնագիրի այլ պիտակները