Թրամփն ապօրինի ներգաղթյալներին «կենդանիներ» է անվանել

15:40   17 Մայիս 2018    207

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դռնփակ քննարկման ժամանակ ապօրինի ներգաղթյալներին «կենդանիներ» է անվանել՝ հայտարարելով, որ նրանք «մարդ չեն»:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա ղեկավարն այս արտահայտություններն արել է Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման ու ներգաղթյալների հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ:

«Մարդիկ գալիս են կամ փորձում են գալ մեր երկիր, և մենք նրանցից շատերին կանգնեցնում ենք, մենք այդ մարդկանց դուրս ենք հանում երկրից»,-ասել է Թրամփը Սպիտակ տուն այցելած հանրապետականներին:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ այդ մարդիկ աներևակայելիորեն վատն են:

«Նրանք մարդ չեն, նրանք կենդանիներ են, որոնց մենք երկրից արտաքսում ենք աննախադեպ արագ տեմպերով»,-ասել է նա՝ նկատի ունենալով Կենտրոնական Ամերիկայից եկած ներգաղթյալներին, որոնք հանցախմբերի են անդամակցում:

Թրամփի խոսքերին արձագանքել է Կոլորադո նահանգից կոնգրեսական Ջարեդ Պոլիսը՝ նշելով, որ ներգաղթյալները ոչ թե կենդանիներ են, այլ մարդիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները