Պեսկովը մեկնաբանել է Թրամփի` նոր պատժամիջոցների մասին որոշումը

15:51   17 Մայիս 2018    198

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին` պատրաստել ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ծրագիր:

Պատճառն այն է, որ ՌԴ-ն ենթադրաբար խախտել է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը: Այն խախտած անձանց ակտիվները հնարավոր է սառեցվեն և այլ միջոցներ նույնպես կիրառվեն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունը` նշելով, որ ՌԴ-ն երբեք չի խախտել պայմանագիրը, կատարում է իր պարտավորությունները և ապագայում ևս կկատարի. հայտնում է РИА Новости-ն: Պեսկովի խոսքով` Թրամփի որոշումը, եթե այն կա, անհասկանալի է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները