Բրիտանիայում 10 հազար դոլարով վաճառքի են հանել ծովակալ Նելսոնի դիտակը

16:00   17 Մայիս 2018    328

Ծովակալ Հորացիո Նելսոնի կողմից Տրաֆալգարի ճակատամարտում (1758-1805) օգտագործած դիտակը, երբ բրիտանացիները հաղթեցին ֆրանսիա-իսպանական էսկադրային, Դերբիշիր կոմսությունում Hansons-ի աճուրդում վաճառքի է հանվել, հաղորդում է Daily Express:

Նախնական գինը 6-8 հազար ֆունտ է (8-10.7 հազար դոլար):

Ըստ աճուրդի տան տվյալների՝ ծովակալի դիտակը Victory նավի կապիտան Թոմաս Հարդին նվիրել էր երիտասարդ նավաստի Ուիլյամ Կուկին: Այդ ժամանակվանից դիտակը ավելի քան 200 տարի գտնվում էր Կուկի ընտանիքի մոտ, որի ներկայացուցիչները բնակության էին մեկնել Ավստրալիա:

Բացի դիտակից աճուրդի է հանվել նաեւ ծովակալի փայտե դույլը՝ 3 հազար ֆունտ նախնական գնով:

Բեռնսի խոսքով՝ նա որոշել է վաճառել իրերը, որպեսզի դրանք հաջորդ սերունդների համար պահպանվեն:

«Ես չգիտեմ ում թողնեմ դույլը եւ դիտակը, - նշել է ավստրալուհին, - իմ աղջկան դրանք չեն հետաքրքրում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները