Վեց երկիր պատժամիջոց է սահմանել «Հեզբոլլահի» ղեկավարների դեմ

17:19   17 Մայիս 2018    154

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները պատժամիջոցներ են սահմանել «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների և այն այն անձանց նկատմամբ, որոնք աջակցություն են ցույց տալիս կազմակերպությանը:

Ցուցակում ներառվել է 10 մարդ, որոնցից հինգը ներկայացնում է շարժման ղեկավար խորհուրդը: Նրանց սեփականությունը և ակտիվները կսառեցվեն: «Այս գործողությունները ձեռնարկվել են ԱՄՆ-ի, Ահաբեկչության ֆինանսավորման տվյալների վերլուծության և նախապատրաստման կենտրոնի (Terrorist Financing Targeting Center, TFTC) համանախագահի և կենտրոնի մյուս մասնակից երկրների՝ Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Քաթարի և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ գործընկերությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» հետ կապված երեք մարդու և Մալիի ևս մեկ քաղաքացու՝ «Իսլամական պետության» զինյալի դեմ: Այդ անձանց ամբողջ ունեցվածքն ԱՄՆ-ի տարածքում կարգելափակվի, ամերիկացիներին արգելված է նրանց հետ որևիցե գործարարություն վարելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հեզբոլլահի  


Վերնագիրի այլ պիտակները