Մեյը հաստատեց ԵՄ-ի Մաքսային միությունը լքելու Բրիտանիայի մտադրությունը

17:32   17 Մայիս 2018    358

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է Եվրամիության Մաքսային միությունը լքելու Միացյալ Թագավորության մտադրությունը:

«Ոչ, Միացյալ թագավորությունը Մաքսային միությունը կլքի ճիշտ այնպես, ինչպես որ մենք լքում ենք Եվրոպական միությունը»,- մայիսի 17-ին ասել է Մեյը՝ ժամանելով Սոֆիա՝ ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովին: Նա պատասխանել է լրագրողների հարցին, որոնք խնդրել են մեկնաբանել ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Լոնդոնը մտադիր է Բրյուսելին հայտնել իռլանդական հարցի չլուծվածության պատճառով 2021 թվականից հետո ԵՄ-ի Մաքսային միությունում մնալու պատրաստակամության մասին: «Իհարկե, մենք ԵՄ-ի հետ քննարկելու ենք ապագա մաքսային համաձայնությունները»,- հավելել է նա:

Ավելի վաղ Մաքսային միությունը լքելու ձգտումից հրաժարվելու Մեծ Բրիտանիայի իշխանությունների մտադրության մասին հայտնել էր բրիտանական Daily Telegraph թերթը: Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Թագավորության նախարարները համաձայնության են եկել այն հարցի շուրջը, որ Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի (բրիտանական տարածաշրջանի) միջեւ չպետք է խիստ սահման անցկացվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Սակայն դա անխուսափելի է, եթե Լոնդոնը լքի ԵՄ-ի Մաքսային միությունը, որի մեջ մնում է Դուբլինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները