Facebook-ը կես տարում 1,27 միլիարդ կեղծ էջ է ջնջել

18:17   17 Մայիս 2018    222

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ամերիկյան սոցցանցը 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի մարտն ընկած ժամանակահատվածը հայտնաբերման ավտոմատ համակարգի և օգտատերերի դիմումների օգնությամբ 1,56 միլիարդ սպամ պարունակող հրապարակում է հեռացրել։

2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի մարտ ամիսը սոցցանցը 1,27 միլիարդ կեղծ հաշիվ է ջնջել։ Միջինում ամսական կեղծ գրառումները իրական օգտատերերի ընդհանուր թվի 3-4 % են կազմել։

Facebook-ը հայտնաբերման ավտոմատ համակարգի և օգտատերերի դիմումների օգնությամբ նաև 1,56 միլիարդ սպամ պարունակող, 42 միլիոն՝ պոռնո, 3 միլիոն ահաբեկչության քարոզ, 4,1 միլիոն ատելություն սանձազերծող և 4,6 միլիոն բռնության տեսարաններով հրապարակում է ջնջել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները