ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ից պահանջում Է հրթիռները դուրս բերել երկրից. Asahi

18:46   17 Մայիս 2018    243

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում պահանջում Է, որ Փհենյանը կես տարվա ընթացքում երկրի սահմաններից դուրս բերի իր միջուկային մարտագլխիկների, ճառագայթաակտիվ նյութերի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների գոնե մի մասը:

Մայիսի 17-ին այս մասին հայտնել Է ճապոնական Asahi թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն: Միջուկային զենքի, նյութերի եւ հրթիռների դուրսբերման դիմաց Վաշինգտոնը պատրաստակամություն Է հայտնում ԿԺԴՀ-ն հանել ահաբեկչության հանցակից երկրների ցուցակից: Դա, ինչպես հաղորդվում Է, կբացի Փհենյանին հումանիտար օգնություն ցույց տալու ուղին, մասնավորապես, Չինաստանի եւ Հարավային Կորեայի կողմից:

ԿԺԴՀ-ն, ինչպես կարծում են, ունի 12 միջուկային մարտագլխիկ, ավելի քան 50 կիլոգրամ զինագործական պլուտոնիում եւ մի քանի հարյուր կիլոգրամ բարձրհարստացված ուրան: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը պլանավորում են հունիսի 12-ին հանդիպում անցկացնել Սինգապուրում: Սակայն Փհենյանն այս շաբաթ նախազգուշացրել Է, որ այդ համաձայնությունը կարող Է վերանայվել ի պատասխան Վաշինգտոնի կողմից թշնամական գործողությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները