Չինաստանը մտադիր չէ իր հիմնական շահերը

19:07   17 Մայիս 2018    246

Չինաստանը չի պատրաստվում առեւտրի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ այն ոլորտներում, որոնք իր հիմնական շահերն է համարում՝ որպես զիջում առեւտրային բանակցություններում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:

«Չին-ամերիկյան առեւտուրը ձեւավորվում է շուկայի կողմից, անհրաժեշտ է հարգել շուկայի տնտեսական օրենքները, այս դեպքում հնարավոր չէ զբաղվել պլանային տնտեսությամբ: Մենք վճռականորեն կպաշտպանենք մեր օրինական իրավունքները եւ շահերը: Չինական կողմը մտադիր չէ հիմնական շահերն ԱՄՆ-ի հետ առեւտրի առարկա դարձնել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գաո Ֆենը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ում ZTE ընկերության նկատմամաբ սահմանափակումների չեղարկմանը մտադիր է զիջումների գնալ:

Նա հավելել է, որ Չինաստանը պատրաստ է մեծացնել ներմուծման ծավալներն այլ երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից՝ հույս հայտնելով առ այն, որ Վաշինգտոնը կվերացնի ավելորդ արգելքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները