Բրիտանիան պատրաստ Է ԵՄ-ի Մաքսային միությունում մնալ. Telegraph

19:56   17 Մայիս 2018    272

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Բրյուսելին հայտնել, որ պատրաստ են 2021 թվականից հետո մնալ ԵՄ-ի Մաքսային միությունում իռլանդական հարցի չլուծվածության պատճառով:

Մայիսի 16-ին այս մասին տեղեկացրել Է բրիտանական Daily Telegraph թերթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միացյալ Թագավորության նախարարները համաձայնության են եկել այն հարցի շուրջը, որ Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի (բրիտանական տարածաշրջանի) միջեւ չպետք Է խիստ սահման անցկացվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Սակայն դա անխուսափելի Է, եթե Լոնդոնը լքի ԵՄ-ի Մաքսային միությունը, որի մեջ մնում Է Դուբլինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները