ԱՄՆ-ն եւ Չինաստանը առեւտրային բանակցությունների երկրորդ փուլն են սկսել

20:29   17 Մայիս 2018    208

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ-ն եւ Չինաստանը առեւտրային բանակցությունների երկրորդ փուլն են սկսել՝ փորձելով կանխել հնարավոր առեւտրային պատերազմը, միաժամանակ Վաշինգթոնի վարչակազմը պահանջել է Չինաստանի առեւտրաշրջանառությունը կրճատել մինչեւ 200 մլրդ դոլար եւ ուժեղացնել մտավոր սեփականության պաշտպանությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է 150 մլրդ դոլար մաքսատուրք սահմանել չինական ապրանքների ներկրման համար կապված նրա հետ, որը նա նա անվանում է ամերիկյան մտավոր սեփականության գողություն։ Պեկինը սպառնում է պատասխանել նույն կերպ։

Երկու շաբաթ առաջ Չինաստանում կայացած բանակցությունների առաջին փուլում կողմերը ներկայացրել են իրենց պահանջները եւ համաձայնել շարունակել երկխոսությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները