Հռոմի պապը միանձնուհիներին սովորեցնում է՝ ինչպես օգտվել սոցցանցերից

20:37   17 Մայիս 2018    287

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղեցույց է հրապարակել կաթոլիկ միանձնուհիների համար, թե ինչպես «սթափ և խելամիտ» օգտվել սոցիալական ցանցերից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "BBC"-ին, պապական փաստաթուղթը, որը խորագրված է «Աղոթող սիրտ» (Cor Orans), կոչված է մասնավորեցնելու և պարզաբանելու միանձնուհիների կյանքի որոշ կանոններ, որոնք պաշտոնապես հաստատվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից 2016-ին:

Հրահանգների նպատակն է հնարավորություն տալ միանձնուհիներին լուռ մտածել աստվածայինի մասին:

Փաստաթղթում առկա է «սոցիալական հաղորդակցություն» ձևակերպումը, հստակ հարթակներ նշված չեն, սակայն կաթոլիկ թերթը մասնավորեցնում է, որ խոսքը Facebook, Twitter և այլ սոցիալական ցանցերի մասին է:

Հրահանգներում նշվում է, որ հարկավոր է զգուշորեն մոտենալ «տեղեկատվության մասշտաբներին և հաղորդակցության տեսակներին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմ-պապ  


Վերնագիրի այլ պիտակները