Հավայիներում ժայթքած հրաբուխը չի խանգարում զբոսաշրջիկներին վայլել իրենց գոլֆը. Լուսանկարներ

20:50   17 Մայիս 2018    332

Հավայան կղզիներում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ արթանացել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը՝ Կիլաուեան, որը փոշու և մոխրի հսկայական ամպեր է արտանել և որից լավան շարունակում է մի քանի տասնյակ մետր բարձրությամբ շիթերով թափվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Daily Mail"-ին, հրաբխի հետևանքով տարհանվել են հազարավոր մարդիկ, այնուհանդերձ՝ զբոսաշրջիկները չեն շտապում անհանգստանալ ու հրաբխային մոխրի ահռելի ամպի ֆոնին իրենց գոլֆ են վայելում:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ ներկայում Կիլաուեա հրաբխի վրա կա 20 ակտիվ կետ, որտեղից շատ հնարավոր է՝ մոտ օրերս կսկսի լավա ժայթքել:

Հայտնի է, որ մայիսի 16-ի տվյալներով՝ հրաբխի տեղանքում գրանցվել է 122 ստորգետնյա ցնցում:

Հավելենք, որ Կիլաուեան համարվում է երկրագնդի ամենաակտիվ գործող հրաբուխերից մեկը:





Hayatsk.info

Հեշթեգներ: Հավայիներ  


Վերնագիրի այլ պիտակները