Մեգան Մարքլը պարզաբանել է, թե ինչու հայրը ներկա չի գտնվի իրենց հարսանիքին

21:02   17 Մայիս 2018    308

Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը հաստատել է, որ իր հայրը՝ Թոմաս Մարքլը, ներկա չի գտնվի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և իր հարսանիքին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "CNN"-ին, այս մասին Մեգանը հայտնել է պաշտոնական հաղորդագրությամբ՝ պարզաբանելով վերջին մի քանի օրվա լուրերին 73-ամյա Մարքլի վատառողջության մասին:

«Ցավոք, հայրս ներկա չի գտնվի մեր հարսանիքին: Ես միշտ հոգացել եմ հորս մասին և հուսով եմ, որ նա հնարավորություն կունենա՝ կենտրոնանալու իր առողջության վրա», - ասել է Մարքլը, ինչպես հետևում է Քենսինգթոնյան պալատի հաղորդագրությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները