Մեծ Բրիտանիայում կրկեսի դերասանն ընկել է 10 մետր բարձրությունից և ողջ մնացել. Լուսանկարներ. VIDEO

21:11   17 Մայիս 2018    163

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Daily Mail"-ին, Մեծ Բրիտանիայում կրկեսի դերասանը ելույթի ժամանակ ընկել է 10 մետր բարձրությունից և ողջ մնացել:

Հնարք անելու ժամանակ Հոուի ծածկանունով դերասանը սխալվել է, դուրս թռել օղակից և մեջքի վրա ընկել արենայի վրա: Կրկեսի աշխատակիցներն անմիջապես օգնության են հասել նրան: Պարզվել է, որ նա ընդամենը թեթև վնասվածքներ ու կապուկներ է ստացել:

Հոուին խոստովանել է, որ անկման ժամանակ ինքը հասցրել է «մտովի հրաժեշտ տալ կյանքին», սակայն վայրէջքից հետո հասկացել է, որ «շատ լավ է զգում իրեն» և հաջորդ օրը ելույթ ունենալու պատրաստակամություն հայտնել:






Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները