Ավստրալիայում չվերթից ուշացած ուղևորը փորձել է «գրոհով վերցնել» ինքնաթիռը. VIDEO

21:25   17 Մայիս 2018    460

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի օդանավակայանում չվերթից ուշացած ուղևորը փորձել է «գրոհով վերցնել» ինքնաթիռը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Daily Mail"-ին, իմանալով իր ուշացման մասին՝ նյարդայնացած տղամարդը սկսել է ծխել օդանավակայանի շենքում, այնուհետև նետվել է դեպի թռիչքուղի տանող մոտակա մուտքը: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է վերջինս փորձում բացել ինքնաթիռի փակ դուռը:

Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ ուշացած ուղևորը ծեծկռտուք է սարքել օդանավակայանի աշխատակիցների հետ, որոնք փորձել են կանգնեցնել նրան: 9news պորտալի տվյալներով՝ երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել:

Ավելի ուշ տղամարդուն ձերբակալել են, իսկ «գրոհի ենթարկված» ինքնաթիռը թռիչքից առաջ ստուգել են ինժեներները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները