Մեծ Բրիտանիան կլքի Մաքսային Միությունը․ Թերեզա Մեյ

22:02   17 Մայիս 2018    258

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել Է Մաքսային միությունը լքելու Միացյալ Թագավորության մտադրությունը:

«Ո՛չ, Միացյալ թագավորությունը Մաքսային միությունը կլքի ճիշտ այնպես, ինչպես որ մենք լքում ենք Եվրոպական միությունը»,- մայիսի 17-ին ասել Է Մեյը՝ ժամանելով Սոֆիա՝ ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովին:

Նա պատասխանել Է լրագրողների հարցին, որոնք խնդրել են մեկնաբանել ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Լոնդոնը մտադիր Է Բրյուսելին հայտնել իռլանդական հարցի չլուծվածության պատճառով 2021 թվականից հետո ԵՄ-ի Մաքսային միությունում մնալու պատրաստակամության մասին: «Իհարկե, մենք ԵՄ-ի հետ քննարկելու ենք ապագա մաքսային համաձայնությունները»,- հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները