Փհենյանը Հրվ. Կորեայի իշխանություններին «տգետ եւ ոչ կոմպետենտ» է անվանել

22:21   17 Մայիս 2018    284

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Փհենյանը Հարավային Կորեայի իշխանություններին «տգետ եւ ոչ կոմպետենտ» է անվանել։

Հյուսիսային Կորեայի գլխավոր բանակցող Րի Սոն Հվոն դատապարտել է ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զորավարժությունները եւ սպառնացել դադարեցնել Հարավի հետ բոլոր բանակցությունները, եթե պահանջները չկատարվեն։

Նա քննադատել է Սեուլին վարժանքներին մասնակցելու համար, ինչպես նաեւ այն բանի համար, որ թույլ են տվել «տականքին» ելույթ ունենալ երկրի խորհրդարանում։

Րի Սոն Հվոյի խոսքով՝ Հարավի ներկա իշխանությունները ապացուցեցին իրենց ոչ կոմպետենտ լինելը եւ տգիտությունը, քանի որ տարրական պատկերացում չունեն ստեղծված իրավիճակի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փհենյան   Հրվ.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները