ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սպառնում սահմանել «Հս. հոսք 2» գազատարի նկատմամբ

22:54   17 Մայիս 2018    256

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Bloomberg"-ին, Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք 2» (Nord Stream 2) գազատարի շինարարության աշխատանքներում ներգրավված եվրոպական ընկերություննները կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ներքո։

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով օգնականի տեղակալ Սանդրա Ուդքիրքը։

Բեռլինում հանդես գալով լրագրողների առաջ՝ նա մատնանշել է, որ սահմանափակումները կարող են սահմանվել ԱՄՆ-ում 2017 թվականի օգոստոսին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքին (CAATSA) համապատասխան։ Այն նախատեսում է, որ պատժամիջոցների ներքո կարող է հայտնվել էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ցանկացած նախագիծ։

Նա հիշեցրել է, որ Վաշինգթոնը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով հանդես է գալիս Nord Stream 2-ի շինարարության դեմ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է լրտեսման սարքեր տեղադրել խողովակի ամբողջ երկայնքով։ Նա հերքել է այն տեղեկությունը, թե Վաշինգթոնը դեմ է գազատարի շինարարությանը, քանի որ Եվրոպան դիտարկում է իր սեղմված գազի սպառման պոտենցիալ շուկա։

Nord Stream 2 AG ընկերությունում ՌԲԿ-ի դիմումին ի պատասխան հայտնել են, որ լրտեսման սարքերի մեղադրանքները մտացածին են, իսկ գազատարի նախագծային փաստաթղթավորումը հավանություն է արժանացել 5 երկերների իշխանությունների կողմից, որոնք տարածքով այն պետք է անցնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   «Հս.հոսք-2»  


Վերնագիրի այլ պիտակները